• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դատապարտվածերի ապստամբությունը. Զրույց գրական թարգմանիչ Իլզե Պաեգլե-Մկրտչյանի հետ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը (մաս երկրորդ)

27 ապրիլի, 2020

Հարցազրույցի առաջին մասը։

Իլվա Սկուլտե. Ինչպե՞ս է ընկալվում Վերֆելի վեպը Հայաստանում: Ավստրիայո՞ւմ, Գերմանիայո՞ւմ, այլ երկրներո՞ւմ:

Իլզե Պաեգլե-Մկրտչյան․ Սա հիանալի հարց է, որը վերաբերում է վերջերս ընթացող քննարկումներին` այսպես կոչված «մշակութային յուրացման» վերաբերյալ կամ, ավելի ստույգ, թե որքանով է դա թույլատրելի:

Գիտեք, իհարկե, որ ամենաարմատական մոտեցումներից մեկը պահանջում է, որ մենք գրենք միայն այն բաների մասին, որ գիտենք ներսից ու դրսից: Կատարյալ կլիներ, որ մենք պատկանեինք այդ մշակույթին և զգացած լինեինք այն ամենը, ինչի մասին գրում ենք, հակառակ դեպքում մենք կարող ենք ամեն ինչ խճճել: Բայց Վերֆելը, ով հայ չէր, նկարագրում է իրադարձություններ, որոնց նա չի մասնակցել, իրադարձություններ, որոնք պատահել են հեռավոր վայրերում, որտեղ նա երբևէ չի այցելել: Նման խիզախության համար Վերֆելին դաժանորեն քննադատել է գրչակից ընկերներ Արմին Վեգները՝ Ցեղասպանության ականատես, ով, ինչպես ժամանակակից բազմաթիվ գրողներ, վերոնշյալ թեզի հավատարիմ պաշտպաններից էր. չի  կարելի գրել բաների մասին, որոնք ինքդ չես զգացել, քանի որ այդ դեպքում անհնար է հասկանալ դրանք խորությամբ: Սակայն, հետաքրքիր է նշել, որ հայերը Վերֆելի աշխատանքում երբեէ որևէ «մեղք» չեն գտել:  Մասամբ, դա պայմանավորված է նրանով, որ «Մուսա լեռը» վեպում նույնիսկ դետալներն են թվում այնքան  իսկական, որ անգամ պատմության ոլորտի մասնագետները դժվար թե կարողանան անճշտություններ գտնել, էլ ուր մնաց ոչ մասնագետները: Հայաստանում Վերֆելի վեպը աներևակայելի ճանաչում է ձերք բերել: Դա պարզապես վկայություն չէ ցեղասպանության մասին, այլ շատ հուսալի, վստահելի և շատ հզոր վկայություն է: Ինչ վերաբերում է գերմանախոս աշխարհին՝ Վերֆելը միշտ եղել և շարունակում է մնալ հարգված դասական, որի գործերը դեռ ունեն իրենց նվիրյալ ընթերցողների շրջանակը:

Իլվա Սկուլտե․ Թարգմանությունը կարող է բարդ լինել, եթե թարգմանիչը գործ ունի այլ ժամանակների այլ մշակույթ ներկայացնող տեսքտի հետ: Ո՞րն էր Ձեր ամենամեծ մարտահրավերը: Ես ինքս ինձ համար նկատեցի, որ բավականին տարօրինակ կերպով է օգտագործված «ռասա» բառը: Ես կարող եմ ենթադրել, թե որն է դրա պատճառը, բայց, ի՞նչ եք կարծում, լատվիացի ընթերցողն ինչպե՞ս պետք է ընկալի «ռասան» կամ գուցե «ռասիզմը» հենց այս նովելի համատեքստում:

Իլզե Պաեգլե-Մկրտչյան․ Դեե, սրանք իրոք խնդիրներ ու մարտահրավերներ են, որոնց մասին ես կարող եմ ժամերով խոսել: Ասենք 50 կամ շատ ավելի տարիներ առաջ գրված գեղարվեստական գործերը թարգմանելու համար թարգմանիչը միշտ պետք է շատ առանձնահատուկ խնդիր լուծի: Մասնավորապես, որքա՞ն հեռու կարող ենք գնալ տեքստը ժամանակակից դարձնելիս: Անշուշտ, որոշ աստիճանով տեսքտի արդիականացումն անխուսափելի է. ցանկացած թարգմանություն մեկնաբանություն է այլ մշակութային հիմքեր ունեցող մեկի կողմից, որը, շատ ավելի հաճախ, ապրում է նաև այլ, տարբեր ժամանակաշրջանում: Այնուամենայնիվ, կա նաև մի գիծ, որոնք, հավանաբար, մենք չպետք է հատենք: 

Վերջերս անգլախոս աշխարհը քննարկում էր ռուս դասականների նորագույն թարգմանությունները: Կան Տոլստոյի և Դոստոևսկու սիրահարներ, որոնք ընթերցել են այս գրողների հիմնական ստեղծագործությունները՝ Կոնստանս Գարնետի թարմանությամբ՝ տպագրված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Եվ նրանք պարզապես չկարողացան մարսել  Ռիչարդ Պեվեարի ու Լարիսսա Վոլոխոնսկի թարգմանչական համեմատաբար նոր մոտեցումը: Ինչ վերաբերում է իմ համեստ ջանքերին, ես փորձել եմ պահպանել «դարաշրջանի բույրը», այսինքն՝ ես փորձել եմ պահպանել տերմինները և այդ դարաշրջանին բնորոշ խոսույթը: Նման տերմիններից մեկը «ռասան» է: Երբ Վերֆելը գրում էր «Մուսա լեռը», աշխարհի մեծ մասը կիսախելագար ձևով էր վերաբերվում «ռասային», «ռասայական տարբերություններին», «ռասայական կատարելագործմանը» կամ եվգենիկայի հետ կապված ցանկացած այլ հարցի: Դա է նաև հիմնական պատճառը, որ իմ թարգմանությամբ այս գործը կարդացող լատվիացի ընթերցողները կհանդիպեն այնպիսի տերմինների, ինչպիսիք են՝ «հայկական ռասա» կամ «ռազմիկների ռասա», «գերիշխող ռասա», եթե անգամ դրանք մի փոքր տարօրինակ թվան ժամանակակից ընթերցողի ականջին: «Ռասան», իհարկե, ընդամենը մի օրինակն է այն բառերից, որ ժամանակի ընթացում ձեռք են բերել շատ իմաստաբանական շերտեր: Օրինակ, կա ՛Führer՛ գեղեցիկ բառը: Անգլերենի թարգմանիչը համեմատաբար ավելի հեշտ էր աշխատում այս բառի հետ, որովհետև “leader”-ը / «առաջնորդ» նույն չեզոք և նույնիսկ ավելի դրական իմաստային փափկությունն ունի, ինչ Führer-ը մինչ 1933 թվականը: Բայց դրան համարժեք լատվիերեն  “vadonis”-ը նույնքան նեգատիվ հնչերանգ է ստացել, որքան գերմաներեն օրիգինալը․ հիմա ի՞նչ անենք մենք դրա հետ: Հնարավոր չէ պարզապես անտեսել բազմաթիվ իմաստաբանական շերտերը, այդ իսկ պատճառով որևէ այլ բառ կամ բառեր պետք է գտնվեն, որոնք ճշգրտորեն կարտահայտեն Վերֆելի բնօրինակի իմաստային նրբությունները: Սա նմանատիպ շատ խնդիրներից ընդամենը մի օրինակ է:

Իլվա Սկուլտե. Անհնար է պարզապես չնկատել զուգահեռները և ասոցիացիաները աստվածաշնչյան թեմաների հետ: Ինչպե՞ս լուծեցիք մասնավորապես այս խնդիրը Ձեր թարգմանության մեջ: Դա կարևո՞ր էր: Աստվածաշնչի իմացությունը կարող է Վերֆելի վեպի առաջին ընթերցողների և իր ժամանակակից լսարանի միջև հավելյալ տարաձայնություններ առաջանցել․․․

Իլզե Պաեգլե-Մկրտչյան․ Դա շատ կարևոր խնդիր էր: Որովհետև Վերֆելն, իհարկե, նպատակադրված օգտագործում է բոլոր այդ աստվածաշնչային ասոցիացիաները, ակնարկներն ու մեջբերումները, ինչպես նաև հղումներ հունական էպոսներին, սուֆիական ավանդույթին և այլն, որպեսզի վեպը ձեռք բերի փառահեղ, առասպելական, անժամանակավրեպ որակ: Այո, գրքում նկարագրված իրադարձությունները վերաբերում են շատ կոնկրետ պատմական նախատիպի, բայց միևնույն ժամանակ Վերֆելի պատմածը բազմաշերտ է և ունի խորը սիմվոլիկ նշանակություն: Հավանաբար, նույնիսկ «Մուսա լեռ»-ի առաջին ընթերցողները հարկ եղածի չափ պատրաստված չէին նման դժվար տեքստ կարդալու և վերծանելու համար։ Բայց Դուք ճիշտ եք ասում. այն ժամանակներում մարդիկ ավելի լավ գիտեին Աստվածաշունչը: Այն լատվիացի ընթերցողները, որոնք անհարմարություն կզգան տանը՝ կրոնական հարցերի հետ կապված, կարող են կարդալ մեկնաբանությունների բաժինը, որտեղ ես փորձել եմ բացատրել այն հարցերը, որոնք, իմ կարծիքով, հատկապես կարևոր են:

Իլվա Սկուլտե․ Եկեք խոսենք հայերի ցուցաբերված մարդասիրական օգնությունում կրոնի և այս կամ այն հավատքի հետ կապ ունեցող միսսիոներների ու ակտիվիստների կողմից  ունեցած դերի մասին։ Ինչպե՞ս կբնութագրեք դա:

Իլզե Պաեգլե-Մկրտչյան. Վերֆելը հիացած էր բոլոր կրոններով, հատկապես՝ քրիստոնեությամբ: Նա մեկն էր այն մարդկանցից, որոնց որոշ ժամանակ առաջ անվանում էին Աստծուն որոնողներ. յուրաքանչյուր կրոնի, յուրաքանչյուր հավատքի մեջ նա տեսնում էր արժեքավոր, իրապես կարևոր որևէ բան:

«Մուսա լեռ»-ում կան դրվագներ, որոնք նվիրված են այս կամ այն կրոնական ուսմունքի, դրանց առավելությունների ու թերությունների և ժամանակակից աշխարհում դրանց ունեցած դերի մասին ծավալուն քննարկումներին: Եվ, այո՛, կրոնական հումանիզմը միանշանակ Վերֆելի իդեալներից մեկն էր: Նրա վեպում մենք հանդիպում ենք երկու բողոքական հոգևոր հովվի, մեկ հայ առաքելական եկեղեցու քահանայի, սուֆի ուղղության երկու կարևոր ներկայացուցչի, ինչպես նաև մարդկանց միջի ամենաարդարին, օրինակ՝ մի թուրքմենի, ով նվիրյալ մուսուլման է: Այնուամենայնիվ, պետք է խուսափել վաղաժամ եզրակացություններից: Օրինակ, Գաբրիել Բագրատյանը՝ «Մուսա լեռան» գլխավոր հերոսներից մեկը, որի կյանքը անսխալ զուգահեռներ ունի Մովսեսի կյանքի հետ, առանձնապես չի հետաքրքրվում կրոնի առեղծվածային կողմով, եթե անգամ նա շատ ժրաջան է  իր գաղափարական որակների իրագործման հարցում: Ես կասեի՝ Վերֆելը շեշտը դնում է «մարդասիրության», ոչ թե «կրոնի» վրա: «Մուսա լեռ»-ում կա մի դրվագ, որտեղ բացահայտվում է «բացարձակ աստվածապաշտության» դեմքը, և այս դեմքը չի պատկանում անաստված անձի բառի սովորական իմաստով, դա ոչ կարեկցանք, ոչ ողորմություն չիմացող մարդասպանի կերպար է:

Իլվա Սկուլտե. Համաձա՞յն եք, որ վեպի բացառիկ մոնումենտալությունը մատնում է հեղինակի նկրտումը` ստեղծելու խորհրդանշական պատմություն, առասպել կամ, միգուցե, ներբող. մի բան, որը կարող է ծառայել որպես ազգային գիտակցությունը բարձրացնող ուժ: Մյուս կողմից, կերպարները գծագրված են շատ զգուշորեն, դրանք հոգեբանորեն նուրբ են և, հետևաբար, ինչ-որ կերպ հակասում են էպիկական ժանրի տրամաբանությանը: Ինչպե՞ս կբնութագրեիք հեղինակի հիմնական նպատակը: 

Իլզե Պաեգլե-Մկրտչյան․ Վախենամ, այստեղ ամեն ինչ շատ երկիմաստ է: Նախևառաջ, ես կարծում եմ՝ Վերֆելը հեգնում է ցանկացած դրոշի ծածանում, և դա լավագույն դեպքում: Հիմնականում նա ջերմեռանդորեն դատապարտում է շովինիզմը, որն ավելի հաճախ ծառայում է որպես թատերական մաշված ֆոն՝ շատ իրական վայրագությունների համար: Եկեք մի օրինակ դիտարկենք «Մուսա լեռը» վեպից: Գերմանացի հոգևոր հովիվ Լեփսիուսը գալիս է Կոստանդնուպոլիս` հուսալով վտարված հայերի անունից դիմել բարձրագույն իշխանություններին: Կարիք չկա նշելու, որ նրա դիմումն ինչպես հարկն է արձագանք չի ստանում: Նրան ոչ հստակ տերմիններով ասում են, որ անպիտան փոքրամասնությունները մեծապես արժանի են նրան, ինչ կարող էր պատահել նրանց հետ: Եվ նույն ժամանակ Կոստանդնուպոլիսը հիացականորեն տոնում է մի ազգային տոն. դա շլացնող բարբարոսական ֆոն է երկրի ծայրամասերում տեղի ունեցող տեղահանությունների, կոտորածների ու վայրագությունների համար: Եթե մենք փորձենք մեկնաբանել «Մուսա լեռը»՝ որպես հերոսական կամ էպիկական պատմվածք, ապա պետք է խոստովանենք, որ սա նման ժանրի համար բավականին անսովոր օրինակ է: Հնարավոր է զուգահեռներ փնտրել Հոմերոսի «Իլիականի» հետ, բայց հետո անհնար է չնկատել, որ հեղինակի ուշադրությունը կենտրոնացած է պաշարված Տրոյայի և տրոյացիների, այլ ոչ թե հերոսական աքայացիների վրա: Ես կասեի, որ «Մուսա լեռը» ինքնաբուխ հերոսների պատմություն ու դատապարտված ապստամբների տարեգրություն է: Մեկ այլ բան էլ կա: Ճիշտ է՝ Վերֆելի վեպն ունի որոշ շատ հանդիսավոր և ողբերգականորեն գեղեցիկ դրվագներ, բայց հիմնականում դրանք միապաղաղ առօրյա կյանքին առնչվող տեսարաններ են, որոնք չունեն հերոսության հետքեր: Իմ կարծիքով, անվերջանալի ողբերգության և ամենօրյա ծանր աշխատանքի համադրությունը շատ բնորոշ է, օրինակ, Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» գործին, բայց դժվար թե որևէ մեկը նման առանձնահատկություն կարողանա գտնել դասական էպիկական պոեմներում:

Իլվա Սկուլտե․ Վեպի հերոսները հանկարծ հասկանում են, որ հայտնվել են պատմության քառուղիներում: Նրանք տատանվում են, նրանք սպասում, իսկ ավելի ուշ բաժանվում՝ ընտրելով տարբեր ճանապարհներ: Սա բավականին տարօրինակ ընտրություն է թվում մեր այսօրյա գլոբալիզացված աշխարհում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Իլզե Պաեգլե-Մկրտչյան․ Ես կասեմ, որ դա շատ ժամանակակից ուղերձ է. մենք պետք է հարգենք այլոց ընտրությունը: «Մուսա լեռան» ամենակարևոր դրվագներից մեկում  հայ գլուղացիների մեծամասնությունը որոշում է կռվել հանուն իրենց կյանքի, մինչդեռ մեկ այլ մաս որոշում է ենթարկվել իշխանությունների տեղահանման հրամանին: Որոշ տաքգլուխ երիտասարդներ ծաղրում են հրամանին ենթարկվողներին, բայց իմաստուն  Տեր Հայկազուն քահանան վրդովված արգելում է ցանկացած ծաղր: Ես կարծում եմ՝ այս դրվագը շատ խորհրդանշական է: Սխալ է մտածել, թե ինչ-որ պահի որևէ մեկը, անհատ կամ խումբ կարող են ունենալ բոլոր ճիշտ պատասխանները, հետևաբար նաև մյուսներին քննադատելու բարոյական իրավունք: Ոչ մեկ չի կարող հստակ ասել, թե ապագան ինչ է նախատեսել: Մարդիկ հուսահատորեն փնտրում են պատասխաններ, և հաճախ չկա որևէ երաշխիք, որ գտնվածը ճիշտ պատասխանն է: Հենց սա է փոխադարձ հարգանքը և տարբեր ընտրությունների ընդունումը դարձնում քաղաքակիրթ գոյակցության անհրաժեշտ նախադրյալ՝ հատկապես ճգնաժամի պայմաններում: Մեկ կարևոր զգուշությամբ. մեկի ընտրությունը չպետք է խաթարի ուրիշների կյանքը կամ բարեկեցությունը:

Իլվա Սկուլտե.  Կա՞ որևէ այլ բան, օրինակ՝ որոշ կարևոր ուղերձներ, որ կուզեք ընդգծել «Մուսա լեռան» հենց Լատվիայի (ոչ Գերմանիայի, Ավստրիայի Ռուսաստանի և այլն) ըներցողների համար:

Իլզե Պաեգլե-Մկրտչյան․ Կարծում եմ Լատվիայի ընթերցողները, որոնք նոր են սկսել դառնալ դեպի իրենց երկրի, ազգի կամ ընտանիքի պատմական ողբերգությանը, չպետք է մոռանան, որ կան նաև այլ պետություններ ու այլ ազգեր, որոնք շատ նման փորձությունների միջով են անցել:

Անշուշտ կան հայերը և հրեաները, բայց կան նաև ռուսներ, ուկրաինացիներ, ինչպես նաև մարդիկ, որոնք ապրում են Չինաստանում, Կամբոջայում և Ռուանդայում…  Ցավոք, այս շարքը կարող է անվերջ շարունակվել, որովհետև 20-րդ դարը չի զլացել տրավմաների ենթարկել ազգերին, խմբերին ու անհատներին: Եվ ես հավատում եմ, որ մենք պետք է կարդանք, մտածենք ու խոսենք այս ողբերգությունների մասին՝ անկախ նրանից, թե որքան դժվար և էմոցիոնալ առումով հյուծիչ է դա: Դա կարող է օգնել մեզ հասկանալու, թե որքան նման ենք մենք կամ նման իրավիճակումներում  որքան միանման կարող է լինել մեր պահվածքը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: