• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիտվայում ՀՀ դեսպանի և Վիլնյուսի համալսարանի ռեկտորի հանդիպումը

10 հուլիսի, 2020

Հուլիսի 10-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Վիլնյուսի համալսարանի ռեկտոր պրոֆ․ Ռիմվիդաս Պետրասուսկասին։

Շնորհավորելով ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը Ռ․ Պետրասուկասին մաղթեց բեղմնավոր գործունեություն և հաջողություն։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և այցելության համար՝ ռեկտոր Պետրաուսկասն իր պատրաստակամությունը հայտնեց խորացնելու ՀՀ դեսպանության հետ համագործակցությունը և նպաստելու նոր ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները, կրթական, մշակութային ոլորտներում իրականացվող միջոցառումները, հայ-լիտվական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ Վիլնյուսի համալսարանն իր մեծ ավանդը կարող է ունենալ երկու ժողովուրդների միջև բարեկամության խորացման գործում։

Կողմերը քննարկեցին նաև Վիլնյուսի համալսարանում հայագիտության ծրագրի հաստատման հաստատման հնարավորությունները՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առաջիկայում այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել և աշխատանքներ տանել համատեղ գործողությունների ծրագրի ու դրա իրականացման մեխանիզմների կազմման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը Վիլնյուսի համալսարանի գրադարանին նվիրեց Հայաստանի պատմությանն ու մշակույթին վերաբերող մոտ երկու տասնյակ բարձրարժեք գրքեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: