• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի և Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինեսե Լիբինա-Էգներեի հանդիպումը

13 օգոստոսի, 2020

Օգոստոսի 13-ին աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինեսե Լիբինա-Էգներեին (Inese Lībiņa-Egnere):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ այդ համատքեստում ընդգծելով նաև խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը: Կողմերը վերահաստատեցին երկկողմ պատրատասկամությունը շարունակելու ջանքերը տարբեր մակարդակներում առկա երկխոսության դինամիկայի պահպանման ուղղությամբ:

ՀՀ դեսպանը և Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակն անդրադարձան նաև տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի: Զրուցակցի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ս․թ․ հուլիսի 12-ից սկսած ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված ագրեսիան, որի ժամանակ թիրախավորվել է նաև խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից ՀՀ Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալլ հայտարարությունը՝ դեսպան Մկրտչյանը դա որակեց որպես պետական և միջուկային ահաբեկչության սպառնալիքի ուղղակի դրսևորում, որն արժանի է ամենախիստ գնահատականի։

Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինեսե Լիբինա-Էգներեն ընդգծեց ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: