• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ

07 հոկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի և Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հանդիպումը։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ս․թ․ սեպտեմբերի 27-ից Թուրքիայի անվերապահ աջակցությամբ և ջիհադիստ ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացվող լայնածավալ ագրեսիան, որն ուղեկցվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների զանգվածային թիրախավորմամբ։

Տիգրան Մկրտչյանը, ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո բացառապես խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու Լատվիայի պաշտոնական դիրքորոշումը, կարևորեց նաև գործընկեր և բարեկամ երկրների կողմից ավելի թիրախային և հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունը ագրեսոր երկրների նկատմամբ։

Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը շնորհակալություն հայտնեց դեսպան Մկրտչյանին հանդիպման և հայկական կողմի տեսակետը ներկայացնելու համար՝ ևս մեկ անգամ շեշտեց ռազմական գործողությունների անվերապահ դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ լուծումներ փնտրելու Լատվիայի պաշտոնական դիրքորոշման մասին։

Լատվիայի պաշտպանության նախարարի խնդրանքով դեսպան Մկրտչյանը մանրամասներ ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի պատմությունից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: