• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հրաժեշտի հանդիպումը Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ

08 ապրիլի, 2021

 

Ապրիլի 8-ին Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը Լիտվայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանին։

Նախարար Լանդսբերգիսը բարձր գնահատեց դեսպան Մկրտչյանի ավանդը Լիտվայի և Հայաստանի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում և հաջողություն մաղթեց դեսպանին իր հետագա դիվանագիտական գործունեության մեջ։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի և իր պաշտոնավարման ընթացքում Լիտվայի արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար և համոզմունք հայտնեց, որ հայ-լիտվական բարեկամությունը առաջիկայում ևս կշարունակի վերելք ապրել։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, երկու երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին, հայաստանյան ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին, առաջիկա բարձրաստիճան այցերի կազմակերպմանը։

Նախարար Լանդսբերգիսը շեշտեց Լիտվայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և կիսելու իրենց լավագույն փորձը Հայաստանի հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: