• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ ծառատունկ Լիտվայում ՀՀ դեսպանությունում

05 հունիսի, 2021

Հունիսի 5-ին Լիտվայում ՀՀ դեսպանության տարածքում տեղի ունեցավ ծառատունկ՝ նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան։

Միջոցառմանը մասնակցում էին Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը, Լիտվայի շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Դարիուս Կվեդարավիչյուսը, Լիտվայի խորհրդարանում Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռաիմունդաս Լոպատան, Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոս Կարապետ Բաբայանը, պատգամավորներ, լիտվահայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ով նշեց, որ այս խորհրդարնշական արարողությամբ ՀՀ դեսպանությունն իր շնորհակալությունն է հայտնում Լիտվայի կառավարությանը Հայաստանի «10 միլիոն ծառ» նախաձեռնությանն աջակցելու և 10 000 կեչի նվիրաբերելու համար։

Լիտվայի շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Դարիուս Կվեդարավիչյուսը բարձր գնահատեց ՀՀ դեսպանության նախաձեռնությունը և իր ներկայացրած գերատեսչության պատրաստակամությունը հայտնեց աջակցել դեսպանության նմանօրինակ նախագծերին։

Ծառատունկին նախորդել էր դեսպան Մարտիրոսյանի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դեսպանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն էր հայտնել համայնքին՝ դեսպանության հիմնադրման օրվանից ի վեր դեսպանության բոլոր նախաձեռնություններին ակտիվորեն աջակցելու համար և կոչ արել համագործակցության առկա ամուր հիմքերի վրա մշակել և իրագործել նոր գաղափարներ՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: