• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Լիտվայում

03 հոկտեմբերի, 2024
Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Լիտվայում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. սեպտեմբերի 23-ին Լիտվայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն՝ Վիլնյոսւսի քաղաքապետարանի պատմական շենքում։

Ընդունելությանը մասնակցում էին Լիտվայի պետական բարձրաստիճան և հասարակական գործիչներ, Վիլնյուսում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Երեկոյի պատվավոր հյուրն էր Սեյմասի փոխնախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը։

Ընդունելությանը ելույթ ունեցան Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանն ու փոխնախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը։

Դեսպան Մարգարյանն իր խոսքում նշեց Հայաստանի Հանրապետության 33 տարիների ձեռքբերումների, առկա մարտահրավերների ու հնարավորությունների, խաղաղության ու կայունության կարևորության, ինչպես նաև Հայաստանի եվրոպական հավակնությունների ու ապագայի մասին։

Դեսպանն ու Սեյմասի փոխնախագահն ընդգծեցին նաև երկու երկրների՝ դարերի խորքից եկող ու համընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու պատրաստակամությունը՝ հետագա համագործակցության հարցում։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպմանն իրենց աջակցությունը ցուցաբերած՝ GK Klinika, GADARA, Armenia Wine, Pernod Ricard, Jermuk Group, Fudeks ընկերություններին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: