• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիտվայում կազմակերվեց Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումը

16 հոկտեմբերի, 2024
Լիտվայում կազմակերվեց Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2024թ. հոկտեմբերի 15-ին Լիտվայում՝ Զարասայի համայնքային գրադարանում,  ՀՀ դեսպանության, համայնքային վարչակազմի ու գրադարանի հետ համագործակցությամբ, կազմակերպվել էր կինոյի եզակի ու հանճարեղ ստեղծագործող Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում։

Գրադարանի սրահում բացվել էր նաև «Sergei Parajanov: life like a move» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին արվեստագետի կյանքի տարբեր դրվագներից վերցված լուսանկարներ։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքոսվ հանդես եկան Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը, Զարասայի շրջանի համայնքային վարչակազմի տնօրեն Աուրելիուս Բանիսը, գրադարանի տնօրեն Դանուտե Կարլիենեն։ Ցուցահանդեսի կազմակերպիչ Լյուսիյա Արմոնայտեն ներկայացրեց Սերգեյ Փարաջանովի բարդ, բայց միևնույն ժամանակ գունեղ կյանքը, ծանոթացրեց նրա արվեստի նշանավոր գործերին։

Միջոցառումն ուղեկցվում էր լիտվահայ երիտասարդ Դավիթ Ավետիսյանի կողմից հնչեցվող հայկական ավանդական դուդուկի երաժշտությամբ։ Ներկա էին Զարասայ և Վիսագինաս քաղաքների համայնքային իշխանությունների, տեղի հասարակության, Լիտվայի համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ, լրագրողներ, ուսանողներ։

Միջոցառման ավարտին կազմակերպված ընդունելության ընթացքում հյուրասիրվեցին հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ և հայկական գինի։

Դեսպանության կողմից գրադարանին նվիրվեց Հայաստանի, հայկական մշակույթի, արվեստի, պատմության մասին գրքեր։

«Sergei Parajanov: life like a move» ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս.թ. նոյեմբերի 18-ը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: