• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Վիլնյուսում

29 ապրիլի, 2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Վիլնյուսում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Վիլնյուս | 2025 թ․ ապրիլի 24
 
Վիլնյուսի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ կազմակերպված ՀՀ դեսպանության, Լիտվայում ՀՀ պատվավոր հյուպատոսի և Լիտվայի հայերի միության համագործակցությամբ։
Միջոցառումը մեկնարկեց սուրբ նահատակների հիշատակին նվիրված աղոթքով, որը կատարեց Հայ Առաքելական Եկեղեցու Բալթյան երկրների թեմի նորանշանակ առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
 
Ներկաներին ուղղված իր ելույթը Լիտվայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանը ամփոփեց հետևյալ տողերով․
 
Հայերի ցեղասպանությունը մարդկության պատմության պարզապես մի էջ չէ, այլ` անտեսված նախազգուշացում։ Հոլոքոսթ, Կամբոջայից մինչև Ռուանդա, Բոսնիայից մինչև Դարֆուր և Մյանմա՝ մոռացության հետևանքները հստակ են։
Սակայն հիշողությունը պասիվ չէ։ Հիշողությունը դիմադրություն է։ Հիշելով՝ մենք մերժում ենք ժխտումը։ Չարիքը անվանելով՝ մենք թուլացնում ենք դրա ուժը։
Այս կարևոր տարելիցին մենք հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին, այլև Ռաֆայել Լեմկինի ժառանգությանը՝ այն համոզմունքին, որ արդարությունը պետք է հետևի վայրագությանը, որ ճշմարտությունը պետք է լռեցնի ժխտումը, և որ «Այլևս երբեք»-ը պետք է դառնա ավելին, քան պարզապես կարգախոս։ Այն պետք է դառնա ապրելակերպ և հստակ գործողություն։
Եկեք միասին վերահաստատենք մեր խոստումը՝ կրթել, պաշտպանել և գործել։ Ապահովենք, որ աշխարհը ոչ միայն հիշի Հայոց ցեղասպանությունը, այլև դասեր քաղի դրանից։ Եվ շարունակենք մեզ վստահված սրբազան պարտականությունը՝ խոսել ճշմարտությունը լռության դեմ և հարգել մեր նախնիների հիշատակը արժանապատվորեն, վճռականությամբ և հույսով։
 
Միջոցառման համերգային հատվածում հնչեցին Կոմիտաս Վարդապետի և այլ հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ երիտասարդ և խոստումնալից երգչուհի Տաթև Բարոյանի (Նյու Յորք) և դաշնակահար Վարդան Գեոդակյանի (Գյումրի–Կաունաս) կատարմամբ։
Միջոցառմանը ներկա էին․
 
Լիտվայում հավատարմագրված դեսպաններ
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ
Լիտվայի պետական գերատեսչությունների պաշտոնյաներ Լիտվական առաջատար Lrytas լրատվական գործակալության լրագրողներ
Hայ համայնքի ներկայացուցիչներ և այլ պատվավոր հյուրեր։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: