• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված ընդունելություն Ռիգայում

30 սեպտեմբերի, 2026
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված ընդունելություն Ռիգայում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 24-ին Ռիգայի պատմական Փոքր Գիլդ սրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված ընդունելություն՝ կազմակերպված Լիտվայում ՀՀ դեսպանության և Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանի համագործակցությամբ։
 
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։
Իր խոսքում դեսպանն անդրադարձավ անկախ Հայաստանի անցած 35-ամյա ճանապարհին՝ ընդգծելով այդ ժամանակահատվածի նշանակությունը Հայաստանի պետականության համար։
 
Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին և «Խաղաղության խաչմերուկ» (TRIPP) նախաձեռնության կարևորությանը։
 
Դեսպան Մարգարյանը շեշտեց նաև Հայաստան–Լատվիա հարաբերությունների վերջին տարիների ակտիվ դինամիկան, մասնավորապես՝ ընթացիկ տարում Լատվիայի նախագահի՝ Հայաստան և ՀՀ ԱԳՄԱ նախարարի՝ Լատվիա կատարած այցերը, որոնք նոր խթան հաղորդեցին երկու երկրների քաղաքական երկխոսությանն ու գործնական համագործակցությանը։
 
Ընդգծվեց նաև Լատվիայի հայ համայնքի կարևոր դերը՝ որպես երկու ժողովուրդների միջև կապող օղակ։
Ընդունելությանը ներկա էին Լատվիայի արտաքին գործերի նախարարության և Սեյմայի ներկայացուցիչներ, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդը, արվեստագետներ, մտավորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ընդունելության ընթացքում հյուրերը ճաշակեցին հայկական խոհանոցի ուտեստներ և հայկական գինիներ, ինչպես նաև «Ջերմուկ» հանքային ջուր։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Յ. Յասինսկիո փ., 14Բ, 6-րդ հարկ,
01112 Վիլնյուս, Լիտվայի Հանրապետություն
Հեռ.` (370-5) 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: