• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն Տալլինում

16 հոկտեմբերի, 2026
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն Տալլինում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 13-ին Տալլինում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։
 
Իր խոսքում դեսպանն անդրադարձավ անկախ Հայաստանի անցած 35-ամյա ճանապարհին և Հայաստանի պետականության ամրապնդմանն ուղղված ջանքերին։ Նա ընդգծեց, որ Հայաստանի և Էստոնիայի պատմական փորձը տարբեր է, սակայն երկու ժողովուրդներին միավորում են ինքնիշխանության, ազատության և սեփական ապագան որոշելու իրավունքի հանդեպ հավատարմությունը։ 1991թ. օգոստոսի 20-ին Էստոնիան վերականգնեց իր անկախությունը, իսկ սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով քվեարկեց անկախ պետականության օգտին։
 
Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային փոխկապակցվածության հեռանկարներին։ Դեսպանն ընդգծեց 2025թ. օգոստոսի Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքները՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և TRIPP նախագիծը։ Նշվեց, որ TRIPP-ը տարածաշրջանային կապակցվածությանն ուղղված առանձին նախագիծ է և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ավելի լայն նախաձեռնության կարևոր բաղադրիչներից մեկը։
 
Անդրադառնալով 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ դեսպանը նշեց, որ Հայաստանի քաղաքական ապագան որոշվել է քվեարկության միջոցով՝ Հայաստանի քաղաքացիների կողմից։
 
Դեսպանն ընդգծեց նաև Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունների ակտիվ զարգացումը։ Կարևոր քայլեր են դարձել Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի՝ Հայաստան կատարած այցերը, ինչպես նաև ապրիլի 9-ին Երևանում Էստոնիայի ռեզիդենտ դեսպանության բացումը և երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև Ընդլայնված գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։
 
Առանձնահատուկ ընդգծվեց թվային կառավարման, հանրային վարչարարության բարեփոխումների, կիբերանվտանգության, կրթության, ձեռնարկատիրության և զարգացման համագործակցության ոլորտներում Էստոնիայի փորձի ու երկու երկրների միջև գործընկերության կարևորությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Յ. Յասինսկիո փ., 14Բ, 6-րդ հարկ,
01112 Վիլնյուս, Լիտվայի Հանրապետություն
Հեռ.` (370-5) 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: